Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ալերգոլոգիա

Քո առողջությունը. ինչպես մեղմել ասթման

Քո առողջությունը. ինչպես մեղմել ասթման

ՀԱՐՑ: Ես տառապում եմ ասթմայով: Ամռանը վիճակս ավելի է սրվում: Արդյոք կա՞ն որևէ կանխարգելիչ միջոցներ ամառվա շոգը հնարավորինս հեշտ տանելու համար:

 

ՊԱՏԱՍԽԱՆ: Լավագույն տարբերակը շոգ ամիսներին ավելի հարմար կլիմայով վայր տեղափոխվելն է: Եթե այդպիսի հնարավորություն չկա, սահմանափակիր դրսում գտնվելու ժամանակը. խուսափիր առավոտյան ժամերին տնից դուրս գալուց. այդ ժամին վնասակար նյութերի բաղադրությունն օդում առավել մեծ է: Պատուհանները փակ պահիր, իսկ եթե շոգ է, ու չկա օդորակիչ, խոնավ շոր փռիր պատուհանագոգին: Օրական մի քանի անգամ մաքրիր քիթդ և սառը ջրով կոկորդի ողողումներ արա, իսկ ամեն անգամ տուն գալուց հետո տաք ցնցուղ ընդունիր:

 

Աշխատիր կրել միայն բնական կտորից կարված հագուստ և նախապատվությունը տուր առողջ սննդակարգին` շատ հեղուկ, մրգեր ու բանջարեղեն: Եթե ալերգիա չունես, ընդունիր վիտամինային կոմպլեքսներ և խուսափիր ֆիզիկական ծանրաբեռնվածությունից:

 

 

Հեղինակ. Անդրեյ Պերմիլովսկի, բժիշկ-պուլմանոլոգ
Սկզբնաղբյուր. cosmo.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ